Կլաար․ Ուրախ եմ, որ նպաստեցի գերեվարված 10 հայ զինծառայողների հայրենադարձմանը![]() 20 դեկտեմբերի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր քայլ է համարել գերեվարված 10 հայ զինծառայողի հայրենադարձումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների։ Սա կարևոր քայլ է հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրի հետ՝ զարգացնելու համար Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումները երկրների ղեկավարների հետ», –ասվում է գրառման մեջ: Հայրենադարձված զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16–ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |