Խաժակյան․ Չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելուն՝ հիմնավորումները ներկուսակցական են21 դեկտեմբերի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը չի միանա Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծին: «Մարությանի կառավարումը ձախողված է»,-ասել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։ Նա հավելել է, որ այդ ձախողումն արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության, այլև քաղաքական փոխհարաբերությունների մեջ: «Մենք չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, որովհետև այն հիմնավորումները, որ ներկայացվեցին, ավելի շատ ներկուսակցական են, ներքաղաքական խնդիրներից են բխում»,- նշել է Խաժակյանը։ Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին է հայտարարել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է |