Ամերիաբանկի հերթական նորաոճ մասնաճյուղը` Մալաթիա-Սեբաստիա համայնքում![]() 21 դեկտեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը բացել է ևս մեկ մասնաճյուղ, այս անգամ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիան» այս տարի բացված հինգերորդ մասնաճյուղն է: Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում: «Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ: Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար. • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով • VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն) Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար. • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի «Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով: Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |