Պուտին. Ռուս խաղաղապահներն օգնում են բարելավել ԼՂ-ում հումանիտար իրավիճակը21 դեկտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Նա նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Կատարվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձաններ»,-ասել է նա ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահների անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, տոկունության համար։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական ուժերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ ՌԴ խաղաղապահ զորակազմն ունի 1960 զինծառայող, հագեցած է հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |