Ֆինանսական ճգնաժամը չի անդրադարձել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գործունեության վրա28 մարտի 2009 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» դեռեւս կորուստներ չի կրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով եւ մենք հուսով ենք, որ չի էլ կրի»,-լրագրողներին է հայտարարել բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, բանկի հիմնական խնդիրն այսօրվա դրությամբ այն է, որ հնարավորն արվի, որպեսզի բանկի հաճախորդները վնասներ չկրեն: Գիշյանը հաղորդել է, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» կշարունակի վարկերի տրամադրումն, ինչպես նաեւ հավելել է, որ բանկերն այսօր զգուշությամբ են վերաբերվում իր գնահատականներին, ինչն արդարացված է ճգնաժամի պայմաններում: Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, բանկը շարունակում է սպառողական վարկեր տրամադրել, ճիշտ է ոչ այն չափով, ինչ մինչ ճգնաժամը: Նրա խոսքերով, Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունն այն է, որ դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական համակարգում, այլ տնտեսության իրական հատվածի միջոցով: Համաշխարհային ճգնաժամի անուղղակի ազդեցության արդյունքում, ըստ Գիշյանի, «մենք ունենք չափազանց զարգացած ֆինանսական համակարգ, որը կայուն է եւ կարող է հակազդել այս ճգնաժամին»: «Մեր ֆինանսական համակարգը բավականին լավ է դիմակայում համաշխարհային ճգնաժամին, քանի որ այն նոր է հասնում Հայաստան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» համագործակցության թուլացմանը ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ ընկերության հետ, ապա այս առնչությամբ Ս.Գիշյանն ասել է, որ ֆինանսական ճգնաժամը ոչ միայն չի թուլացնի այդ համագործակցությունն, այլ հակառակը` կուժեղացնի, քանի որ կա փոխշահավետ համագործակցություն: «Մենք բոլորս գիտենք, որ ճգնաժամը, բարեբախտաբար, ժամանակավոր երեւույթ է եւ շուտով կանցնի, իսկ մենք միասին դեռ երկար տարիներ կաշխատենք»,-ասել է Գիշյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |