Իրանի մեջլիսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել21 դեկտեմբերի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Երևանում գտնվող Իրանի մեջլիսի ԻԻՀ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե, ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան: Ինձ հատկապես տխրեցրեց այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ ոչ միայն նման վարվելակերպ ունենա, այլև ավելի վատ՝ իր արածը չընդունի»,- նշել է Մեջլիսի պատգամավորը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |