Մարության․ Մի օր իմացանք՝ կառավարությունում գաղտնի բարձրաձրել են աշխատավարձերը՝ փոխնախարարը 1 մլն դրամ է ստանում22 դեկտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագնու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իրեն անվստահություն հայտնելու հարցը, իր ելույթում ասել է, որ իրեն մեղադրում են հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ, և հիշեցրել, որ 2018-ի ընտրություններից հետո սկսեցին աշխատել և հանկարծ մի օր իմացան, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։ «Նախարարները 1․5 միլիոն դրամ են ստանում։ Խոսքը մաքուր գումարի մասին է։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում, և դա գաղտնի որոշմամբ»,- ասել է Մարությանը՝ շեշտելով, որ խոսքը տեխնոկրատ անդամների մասին չէ, այլ այն անձանց, որոնք գաղափարական հեղափոխականներ են, մասնակցել են հեղափոխությանը և դրա շնորհիվ են պաշտոն ստացել։ «Կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Եվ դա մի երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը 30%-ի սահմաններում է»,- ասել է Մարությանը։ Նա նշել է, որ երբեք պարգևավճար չի ստացել, ինքն է վարում իր մեքենան և երբեք թիկնապահներ չի ունեցել։ Նա նաև ասել է, որ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել «ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից», որոնք ասում էին, որ պետք է քաղաքապետարանի այս կամ այն աշխատակցին ազատել աշխատանքից, քանի որ վերջինս «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսին լայք է դրել»։ «Ասում էի՝ հեղափոխությունը Ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի՝ ինձ հանգիստ թողեք, ես գործով եմ զբաղված»,- հավելել է Մարությանը։ Նա նաև ասել է, որ բազմաթիվ պաշտոնյաներ արտոնություններ են խնդրել իրենց մերձավորների համար։ «Էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, շինթույլտվություն տանք, հողը ընդլայնենք և այլն։ Բոլոր դեպքերում պատասխանել եմ, որ քանի դեռ այդ պաշտոնում եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում»,- նշել է քաղաքապետը։ Մարությանը հավելել է, որ նախկինում չի խոսել այս ամենի մասին՝ չցանկանալով ներքաղաքական լարվածություն առաջացնել, և բարձրաձայնել է այդ հարցերը ՔՊ ներսում, բայց ոչ մի արձագանք չի ստացել։ Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |