Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության ֆինանսավորման հարցը կարող է լուծվել այս տարի

PanARMENIAN.Net - «Մոտ ապագայում մենք նախատեսում ենք ուսումնասիրել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության խնդրի տեխնիկատնտեսական կողմը», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծում կան հնարավոր մասնակից կողմերի քննարկման բազմաթիվ տարբերակներ:



Ինչպես ասել է Սարգսյանը, գոյություն ունեն նաեւ այդ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, որոնք սակայն քննարկվում են Ասիական բանկի հետ: «Եթե բանակցությունները բարեհաջող ընթացք ունենան, ապա այդ հարցը նույնպես կլուծվի այս տարվա ընթացքում», - ասել է նա:



Մամլո ասուլիսի ընթացքում նախարարն ավելացրել է, որ բանակցություններ են տարվում նաեւ իրանական եւ ռուսական կողմերի, ինչպես նաեւ այդ նախածգում շահագրգռված եւ վերջինիս իրագործմանը նպաստելու մտադրություն ունեցող բոլոր կողմերի հետ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---