Հրաչյա Սարգսյանը` Երևանի նոր քաղաքապետ![]() 22 դեկտեմբերի 2021 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։ 57 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 3-ը։ Ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագնու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իրեն անվստահություն հայտնելու հարցը, իր ելույթում ասել է, որ իրեն մեղադրում են հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ, և հիշեցրել, որ 2018-ի ընտրություններից հետո սկսեցին աշխատել և հանկարծ մի օր իմացան, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։ Հրաչյա Սարգսյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |