Գայանե Աբրահամյան․ Հեղափոխական ու ժողովրդավարական արժեքների մասին որոշ մարդիկ պետք է հավերժ լռեն

Գայանե Աբրահամյան․ Հեղափոխական ու ժողովրդավարական  արժեքների մասին որոշ մարդիկ պետք է հավերժ լռեն

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեղափոխական ու ժողովրդավարական արժեքների մասին որոշ մարդիկ պետք է հավերժ լռեն՝ ավելի ազնիվ կլինի, «չնայած ազնվությունը հայաստանյան քաղաքականության մեջ կորսված կատեգորիա է»։

«Քաղաքապետի դեմ իրականացվող այս ողջ գործընթացը հստակ փաստում է մեկ բան. նեղ անձնային, կուսակցական շահերը (նաև ընդդիմության հիմնական դերակատարների դեպքում) վեր են հանրային ու պետական շահից, հավաքական առումով հենց սրա հետևանքով ենք այսօր հետպատերազմյան ծայրահեղ ծանր վիճակում և պետականության կորստի վտանգի առաջ»,-ասվում է գրառման մեջ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---