Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր28 մարտի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բաց է Ռուսաստանի եւ Իրանի գազային նախագծերի համար: Այդ մասին Աշխատակիցների Շանհայի կազմակերպության (ԱՇԿ) միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը : Նրա խոսքերով, Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր: Ալի Բաբաջանը նաեւ նշել է, որ հնարավոր է իրանական գազի միացում Nabucco-ին: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Թուրքիան առնչություն չունի Ռուսաստանի հետ համատեղ ատոմակայանների կառուցման նախագծերին, սակայան հավանություն է տալիս նման կարգի նախագծերին, հաղորդում է Anatolian News Agency-ն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |