ԱԽ քարտուղար․ 2020-ի դեկտեմբերին ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը զորքերը հետ քաշելու մասին չէր23 դեկտեմբերի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին՝ ՊՆ-ից և ԳՇ-ից ստացած հարցման պատասխանների մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2020թ․ դեկտեմբերին ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշելու մասին չի եղել և որ իշխանությունները ոչինչ չեն թաքցրել։ «Վարչապետն ասել է, թե ինչու է զորքերը հետ քաշելու որոշում կայացրել։ Փաստաթուղթը բոլորովին այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց և Բաքուն հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ այդ մասին ասվել է, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել են, որ հայկական զորքերը Սյունիք հետ քաշելու վերաբերյալ իրենց հարցումների պատասխանները հակասական են։ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան Մանուկյանին հայտնել են, որ այդ հարցը ՊՆ իրավասությունից դուրս է, իսկ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ուղղված հարցմանն ի պատասխան Աննա Գրիգորյանին պատասխանել են, որ զորքերի հետ են քաշվել 2020թ․ դեկտեմբերին, ՀՀ և ՌԴ ՊՆ-ների համաձայնեցմամբ։ Մանուկյանի մեկ այլ հարցմանը՝ արդեն ՊՆ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին, պատասխանել են, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև փաստաթուղթ ստորագրվել է, սակայն, գաղտնիության ռեժիմով պայմանավորված, չի կարող հրապարակվել։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |