Ընտանիքում նոր ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան հունվարի 1-ից ամսական 50,000 դրամ կստանա23 դեկտեմբերի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ընտանիքում նոր ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հունվարի 1-ից դրամական աջակցություն կհատկացվի՝ ամսական 50,000 դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Կառավարությունը հաստատել է դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու կարգը։ Ներկայացնելով նախագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նպատակ է դրվել նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Նա նշել է, որ որոշումը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաների վրա։ Նախարարը նշել է նաև, որ երկվորյակ կամ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստն ու կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հավելել է, որ այս դրամական աջակցությունը չի անդրադառնալու երեխայի ծննդյան միանվագ վճարման, ինչպես նաև մինչև 2 տարեկան խնամքի նպաստի վրա, բայց կարղ է ազդել աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա։ «Եթե ընտանիքն ընդգրկված է «Փարոս» համակարգում և այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում, ազդում է, այսինքն՝ մարդը «Փարոսից» զրկվում է», - ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |