Pfizer-ի 200,000 դեղաչափի գնմանը 1.2 մլրդ դրամ է հատկացվել

Pfizer-ի 200,000 դեղաչափի գնմանը 1.2 մլրդ դրամ է հատկացվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի գնման համար։ Նախատեսվում է 200,000 դեղաչափ ներկրել, որը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը բավականին երկար աուդիտ է անցել սառցային շղթայի ապահովման հետ կապված։

«Պայմանագիրն այսօր-վաղը կկնքվի»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ ունեն նաև Pfizer-ի նվիրատվության խոստումներ և հավելյալ խմբաքանակ կստանան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պորտուգալիան Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40,000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---