Փոխնախարար․ 20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվում23 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով 2021թ. հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարված աշխատանքները և շեշտելով նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացումը, անդրադարձել է մոդուլային մանկապարտեզների ծրագրին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ։ Նա հավելել է, որ կառավարության ծրագրով սահմանված են հստակ թիրախներ՝ հնգամյա ծրագրի ավարտին ապահովել երեխաների առնվազն 85% ընդգրկվածություն՝ նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև բոլոր բնակավայրերում պետք է հասանելիություն ապահովել, գրում է «Առավոտը»։ Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի տեղակալի, նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների միջոցով բնակավայրերում նման հնարավորությունների ստեղծումն է։ «Սա այն բնակավայրերի համար է արվում, որտեղ երեխաների թիվն այնքան փոքր է, որ ծախսարդյունավետ չէ առանձին մանկապարտեզ ունենալը…Ունենք 10 բնակավայր, որտեղ արդեն ստեղծվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ»,-ասել է Անդրեասյանը։ Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը հաստատել է պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգը, ինչը Ժաննա Անդրեասյանի խոսքով, հնարավորություն է տալու պետական բյուջեից ֆինանսավորում հատկացնել որոշ խմբերի երեխաների համար, և արդեն 2022թ-ից նախատեսված է ֆինանսավորել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը: «Ավելի քանի 1600 երեխա կդառնա այս ծրագրի շահառու»,-ասել է նախարարի տեղակալը: Նա նշել է նաև, որ քննարկվում է նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը, ինչը, նրա ձևակերպմամբ, թույլ կտա բարձրացնել աշխատավարձերը: «Մենք սահմանեցինք նաև լիցենզավորման պահանջը, որը ամրագրվել է օրենսդրական փոփոխությունների միջոցով, ինչը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոնները, որոնք, ըստ էության, գտնվում էին որևէ կառույցի վերահսկողությունից դուրս, արդեն պետք է լիցենզավորվեն, և այժմ լիցենզավորման կարգերի մշակման գործընթացում ենք»,-ասել է փոխնախարարը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |