Պուտինի ասուլիսից առաջ լրագրողներին մուտքի մոտ արծաթի մասնիկներով են մշակել![]() 23 դեկտեմբերի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսից առաջ, որն ընթանում է մոսկովյան Մանեժում, լրագրողներին մուտքի մոտ արծաթի մասնիկներով են մշակել։ Այդ մասին հայտարարել է նախագահի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան։ Դա պայմանավորված է սանիտարա-համաճարակային իրավիճակով։ «Եզակի այդպիսի սարք կլինի, որը ներս մտնող լրագրողներին մշակելու է հատուկ արծաթի մասնիկներով։ Դա միանգամայն անվնաս է։ Հակառակը, ես կասեի, նույնիսկ օգտակար է»,-ասել է նա ասուլիսից առաջ, տեղեկացնում է «Վեդոմոստին»։ Նա ասել է նաև, որ սանիտարա-համաճարակային պահանջներին կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել։ Օրինակ, աթոռները իրարից 1.5 մ հեռավորության վրա են տեղադրված, բացի այդ մուտքի մոտ դիմակներ են բաժանել և բոլոր տարածքներում սանիտայզերներ են տեղադրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսին մոտ 500 լրագրող է մասնակցում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |