Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Պեկրեսի` Արցախ այցի պատճառով24 դեկտեմբերի 2021 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Փարիզին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի` Ստեփանակերտ այցի պատճառով։ Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ։ Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ՝ Վալերի Պեկրեսի «ապօրինի այցի» կապակցությամբ, գրում է Interfax.az-ը։ «Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ասվել է, որ այդ գործողությունները վնասում են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին, ինչպես նաև լրջորեն վնասում են Ֆրանսիայի հեղինակությանը տարածաշրջանում և այն դերին, որն այդ երկիրը կարող է ունենալ հակամարտության ավարտից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Վալերի Պեկրեսն ու նրան ուղեկցող Ֆրանսիայի քաղաքացիները ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, այդ թվում France TV-ի կողմից», - ասվում էր France TV-ի մեկնաբան Ժուլյեն Նենիի թվիթերյան գրառման մեջ։ Հայաստանում Պեկրեսին ընդունել են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա հանդիպում է ունեցել նաև ԱԳ նախարարի և Ազգային ժողովի խոսնակի հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |