Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը մտադիր է ակտիվորեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին28 մարտի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում կան շատ ակտիվ երիտասարադ կադրեր, որոնք ունեն ձեւավորված քաղաքական մտածողություն եւ պատրաստ են լուրջ քաղաքական գործընթացներին: Այդ երիտասարդները փորձում են զբաղվել քաղաքականությամբ, եւ, ցավոք, չգիտակցելով այդ քայլի լրջությունը, դառնում են տարբեր կուսակցությունների անդամներ», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության նախագահ Արման Վարդանյանը:Նրա կարծիքով, ոչ մի վատ բան չկա տարբեր կուսակցություններում երիտասարդ քաղաքական գործիչների ինտեգրման մեջ, սակայն անընդունելին այն է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի գործողությունների որոշակի սահմանափակում, որն էլ երիտասարդ գործչին խանգարում է օբյեկտիվ ընկալել քաղաքական գործընթացները: «Իմ կարծիքով, շատ տարօրինակ է, որ 21 տարվա ընթացքում Հայաստանում քաղաքական գործիչների սերնդափոխությունը կազմել է միայն 5-10 տոկոս: Երիտասարդ քաղաքական գործիչների միությունն իր առջեւ նպատակ է դնում քաղաքական դաշտն ապահովել կայացած երիտասարդ կադրերով», - հայտարարել է նա: Կազմակերպությունը ստեղծել է խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են կայացած եւ գործող քաղաքական գործիչներ եւ պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը կրում է միայն խորհրդակցական բնույթ, վերջինիս անդամներն իրավունք չունեն միջամտելու միության ներքին գործերին: Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրություններին:«Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք այդ գործընթացին, եւ այս անգամ մեր մասնակցությունը կլինի ուղղակի: Մենք ինտենսիվ բանակցություններ եւ քննարկումներ ենք վարում` որոշելու համար, թե որ թեկնածուին ենք աջակցելու ընտրությունների ժամանակ», - հայտարարել է Արման Վարդանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |