Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ` ոչ աշխատանքային25 դեկտեմբերի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Արցախում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը, Ազգային ժողովից հետ է կանչվել «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ 2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Ավելի վաղ ԱՀ կառավարությունը հավանություն էր տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ոչ աշխատանքային էին լինելու դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |