Covid-19-ի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոնի 2 անսովոր ախտանիշ են գտել25 դեկտեմբերի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոն շտամի 2 անսովոր ախտանիշ է հայտնաբերվել, գրում է Express-ը։ Նշվում է, որ սովորաբար, կորոնավիրուսին բնորոշ է բարձր ջերմությունը, տևական հազը և համի կամ հոտառության կորուստը։ Օմիկրոն շտամի դեպքում կան տարբերություններ։ Ըստ համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեքտրի, պատվաստված անձանց մոտ, որոնք վարակվել են օմիկրոն շտամով, սրտխառնոց և ախորժակի կորուստ է դիտվել։ Ոմանք նաև փսխումից են բողոքել։ Օմիկրոն շտամին բնորոշ են նաև հազը, թուլությունը, հարբուխը։ «Օմիկրոն» անվանումը ստացած Covid-19-ի հարավամերիկյան շտամն արագ տարածվում է։ Ըստ համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերիի, այն կարող է նույնքան վարակիչ լինել, որքան «դելտա» շտամը, և նույնքան վտանգավոր, որքան Էբոլայի տենդը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |