Փաշինյան․ Շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում![]() 25 դեկտեմբերի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսում ասել է, որ ՀՀ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Նա հավելել է, որ դա հայկական կողմի հիմնական նպատակներից է: Ըստ նրա, քարոզչական քաոսի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դեմ է խաղաղության համաձայնագրին, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը: «Մենք հայտարարել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել երկրի և տարածաշրջանի համար և անտրամաբանական կլինի, եթե ասենք, թե խաղաղ դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում խոսել խաղաղության պայմանագրի մասին»,-ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջարկել է Երևանին խաղաղ պայմանագիր կնքել սակայն, հայկական կողմը չի պատասխանել։ «Մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։ Հավանաբար, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է»,-ասել է նա՝ հավելելով, որ պայմանագրում խոսք է գնում երկու պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչելու և սահմանների վերջնական հաստատման համար։ Նա նաև ասել է, թե Հայաստանը զորքեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |