Flyone Armenia-ն Երևան-Ստամբուլ չվերթերի հայտ է ներկայացրել![]() 25 դեկտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia ավիաընկերությունից հայտ է ստացել Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթերի թույլտվություն ստանալու համար։ Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Դեկտեմբերի 23-ի երեկոյան Քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել Flyone Armenia ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված հայտը. ողջամիտ ժամկետներում որոշում կայացնելուց հետո այն կհրապարակվի»,- ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով` կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հայտը կբավարարվի։ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միայն վերջին 2-2.5 տարում օդային հաղորդակցություն չի եղել։ Նա հավելել է` հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն ոչ կանոնավոր կերպով։ Հարցին, թե թուրքական որևէ ընկերություն հայտ ներկայացրե՞լ է ՀՀ քաղավիացիայի կոմիտե չվերթեր իրականացնելու համար՝ Հարությունյանը պատասխանել է, որ չնայած հրապարակային մակարդակով թուրքական կողմը նշել է, թե դիմել են, սակայն պաշտոնապես որևէ հայտ դեռևս չի ստացվել։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |