Քոչարյան․ Որոշ ուղղություններով կարող ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով27 դեկտեմբերի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տիրող վիճակին, ասել է, որ տեսնում է հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան շտկելու, նաև՝ ԱՀ կարգավիճակի մասով։ Նշելով, որ գործող իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում բոլորի համար պարզ է՝ «չեն էլ փորձելու ինչ-որ բան անել»՝ Քոչարյանն ասել է, որ պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Նա նշել է նաև, որ այդ ճանապարհը շատ բարդ է լինելու։ «Առանց կորստի չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը կորցրել ենք, բայց որոշ ուղղություններով կարող ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով։ Տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել», - ասել է Քոչարյանը: Դեկտեմբերի 24-ի իր առցանց հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, որ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես հայկական միավորում, այլ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում, գոնե բնակչության մասով։ Նա հավելել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և «նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։ «Եթե ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց, ԼՂ ադբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը»,-ասել է նա։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |