Քոչարյան․ Քի Վեսթի պայմանագրով Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով27 դեկտեմբերի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Սյունիքով առաջարկվող միջանցքի և նախկին նմանատիպ նախագծերի և դրանց տարբերության մասին հարցին, ասել է, որ Քի Վեսթի պայմանագրով նախատեսվում էր, որ Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով։ Նա նշել է, որ Քի Վեսթի փաստաթղթում միջանցքի լայնություն նշված չի եղել, սակայն ինքը, անվտանգության նկատառումներով, հետևյալ ձևակերպումն էր տվել՝ երկու կողմից 21-ական կմ, որը «Գրադի» հեռահարությունն է, այսինքն՝ 42 կմ։ «Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ` այսօրվա Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության անորոշության հետ։ Տարբերությունը դա էր»,– ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին Քի Վեսթում խոսքի չի եղել։ «Խոսք էր գնում ընդամենը ճանապարհի իրավունքի մասին, ավտոմոբիլային ճանապարհի մասին, իսկ երկաթուղների մասին խոսք չկար»,-ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ ծրագիրը կյանքի չի կոչվել, քանի որ վերջին պահին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հրաժարավել է ստորագրել փաստաթուղթը։ «Նա ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին և որ գերագնահատել է հասարակական կարծիքի վրա ազդելու իր հնարավորությունը»,– ասել է Քոչարյանը։ 2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցությունների ավարտին նախատեսված էր բանակցային փաստաթղթերի ստորագրում, որով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին ՀՀ-ով դեպի Նախիջևան միջանցք էր տրամադրվելու։ Փաստաթուղթը ներառում էր անվտանգության երաշխիքներ, փախստականներին վերաբերող կարգավորումներ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |