Հակոբ Մովսեսը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու27 դեկտեմբերի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Բանասեր, թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես) ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու։ Նրա թեկնածությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նաև Արթուր Մանուկյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի: Մովսեսը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Մանուկյանի թեկնածությանը: «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Բադալյանին դեմ են քվեարկել՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու հանգամանքը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք |