ՀՖՖ-ն VAR համակարգի օպերատորների է փնտրում27 դեկտեմբերի 2021 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ-ն սկսում է VAR համակարգի տեղադրումը հայկական ֆուտբոլում և փնտրում է ֆուտբոլային համակարգի օպերատորների, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում։ VAR համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատել դրա կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով` ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։ Աշխատանքային պարտականություններն են՝ մարզադաշտերում և VAR կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում, գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում, խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ, համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի և մարզադաշտի պաշտոնյաների ու հեռարձակողների հետ, աշխատանք մրցավարների հետ, լավագույն դրվագների տրամադրում, անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների իրազեկում, սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում։ Պահանջվում է անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն, վերլուծական մտածելակերպ, գերազանց խնդիրներ վերլուծելու հմտություն, գերազանց հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություն, նախաձեռնողականություն, արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, սահմանված ժամանակում աշխատանքը ավարտելու ունակություն։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 3-ը hr@ffa.am էլհասցեին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |