2023-ից դիմորդները 2 անգամ ընդունելության քննություն կհանձնեն27 դեկտեմբերի 2021 - 19:20 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն 2 անգամ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը։ Նա ասել է, որ դիմորդները կկարողանան տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը` հունիսին: «Ստուգելով սեփական գիտելիքները` նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Կարեն Թռչունյանը` հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի: Այս նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն` գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի: Փոխնախարարի խոսքով` նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը: Կարեն Թռչունյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է: Համապատասխան կարգի փոփոխությունը կհաստատվի գալիք տարի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |