«Փյունիկից» 3 ֆուտբոլիստ է հեռացել28 դեկտեմբերի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից 3 ֆուտբոլիստ է հեռացել՝ եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ։ Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ: Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020-ի հունիսին: «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |