Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը վերաբացվել է նոր շնչով28 դեկտեմբերի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի սրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18-ն այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին: Մասնաճյուղի արդիականացումն Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10%-ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացումը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Վերաբացված մասնաճյուղում այսուհետ ֆինանսական խորհրդատվությունը գործելու է մինչև ժամը 20:30-ը, ինչը հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հարմարավետություն աշխատանքային ժամերից հետո բանկ այցելելու համար: Իսկ տարածքում տեղադրված ինքնասպասարկման տերմինալները վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման համար հաճախորդներին հասանելի կլինեն 24 ժամ, 7 օր՝ ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն: Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի արդիականացումն ու ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու` հանուն յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետության: «Թեև այսօր մոտ 280,000 օգտատեր իր գրեթե բոլոր գործարքներն իրականացնում է InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, Հայաստանի ամենաթվային բանկն ուրախ կլինի տեսնել իր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ներկայացնել այն բոլոր ֆինանսական լուծումները, որոնք օգնում են հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին»,- նշում է Մամիկոնյանը: Ի դեպ, նախատոնական օրերն առավել ջերմացնելու նպատակով մինչև տարեվերջ Աբովյան 18 մասնաճյուղ այցելող հաճախորդները կարող են դառնալ գաղտնի Ձմեռ պապ հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող և հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար: Ինեկոբանկի աշխատակիցները չորս տարի անընդմեջ միանում են Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավին, և այս անգամ Բանկը կոչ է անում նաև հաճախորդներին մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ վերաբացված մասնաճյուղում տեղադրելով հանգանակման տուփեր և խոստանալով համալրել այցելուների կողմից այստեղ իրականացված նվիրատվությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |