Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպանը 10 լեզվի է տիրապետում29 դեկտեմբերի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը հայերենից բացի ևս 9 լեզվի է տիրապետում՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պարտուգալերեն, լատիներեն, արամեերեն և ղպտիերեն։ Արման Հակոբյանը փորձառու դիվանագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Նա ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հակոբյանը 1991-1992թթ․ եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր արևելքի բաժնի երրորդ քարտուղարը, 1992-1995թթ՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։ 1995-1997թթ․ նա ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար, արտաքին քաղաքականության ծրագրավորման խմբի անդամ էր, 1997-1999թթ․՝ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի անդամ։ Հակոբյանը նաև միջազգային կազմակերպություններում աշխատանքի հարուստ փորձ ունի։ 1999-2002թթ․ Հակոբյանը ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական է եղել, արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002-2006թթ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։ 2002թ. նա Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչն էր։ 2006-2011թթ․ Հակոբյանը եղել է Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ), 2011-2020թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։ Արման Հակոբյանը 2020-2021թթ. կատարել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայրը՝ Բրազիլիա) պարտականությունները։ Համատեղության կարով նա եղել է նաև Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։ Հակոբյանը նաև մի քանի գիտական աշխատություն է հեղինակել՝ «Արդի եբրայերեն» «Դասական ասորերեն», «Արամեագիտության և ասորագիտության ներածություն»։ Նա նաև դասագրքերի, մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը (նստավայրը՝ Թել Ավիվ)։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |