ՌԴ ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել29 դեկտեմբերի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերի հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողով ստեղծել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Անհաղթահարելի խոչընդոտներ այդ պայմանավորվածության իրականացման ճանապարհին չկան»,- ասել է նա։ ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ տարվա մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը ՀՀ և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի հարցում։ «Նշեմ, որ միջադեպերն անմիջական կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև սահմանի ամբողջ երկայնքով պատշաճ միջազգային իրավական ձևակերպման բացակայությամբ»,- ասել է նա։ Նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ կստեղծվեն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |