Նոյեմբերի 16-ին գերեվարված 5 հայ ռազմագերի է վերադարձել ՀՀ29 դեկտեմբերի 2021 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՏԱՍՍ-ն Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ: ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է վերադարձածների անունները․ Սարգիս Աբրահամյան Արթուրի Արման Խաչատրյան Վաչագանի Վահե Աղաջանյան Սասունի Սուրեն Խաչատրյան Լյովայի Արամ Ավետյան Արտյոմի: Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։ Հայկական կողմից, զոհերից բացի, նաև 13 զինծառայող էր գերեվարվել, ևս 24-ի հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։ Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |