Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32,323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---