Հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու մեջ կասկածվող իսրայելական ընկերությանը մեղադրանք է առաջադրվել30 դեկտեմբերի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակցի մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք խախտել են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը: Հենց այս ընկերությունն էր, որ 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Aeronautics-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ դրանք փորձարկել էին Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ, գրում է Արմենպրեսը Haaretz-ի վրա հղումով։ Իսրայելական դատարանի կողմից կայացված որոշումը թույլ չի տալիս այլ մանրամասներ հաղորդել գործի վերաբերյալ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության դեմ հետաքննություն էր անցկացվում: Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2017 թվականի օգոստոսին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կասեցրել է Aeronautics ընկերության կողմից արտադրվող հարձակողական դրոնների՝ օտարերկրյա մեկ կոնկրետ հաճախորդին վաճառելու արտոնագիրը: Նույն ամսում հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել մի բողոքի առնչությամբ, համաձայն որի Aeronautics-ի ներկայացուցիչները Ադրբեջանում փորձարկել էին կամիկաձե դրոնները՝ հարձակում գործելով հայկական բանակի դիրքերի նկատմամբ: Aeronautics ընկերությունը հերքել էր տեղեկությունը, որ իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից հայտնել էին, թե իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |