Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի![]() 30 դեկտեմբերի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ամփոփելով տարին, ասել է, որ պետական կառավարման համակարգից 2021 թ. շատ լուրջ ջանքեր են պահանջվել ՀՀ և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար։ «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը ընդգծում են անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է նա: Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։ «Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հավելել է նա: Փաշինյանն ասել է նաև, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու և պետք է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր խնդիրները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |