Պուտինը շնորհավորել է նաև ՀՀ երկու նախկին նախագահներին![]() 30 դեկտեմբերի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ Պուտինը շնորհավորական ուղերձներ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պետությունների նախկին ղեկավարներից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նաև Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշին, Անգելա Մերկելին, Բինյամին Նեթանյահուին, Նիկլոլյա Սարկոզիին և մի քանի այլ ղեկավարի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |