Գուրգեն Սարգսյան. Հին տաքսիների թոշակի անցնելու ժամանակն է28 մարտի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական տրանսպորտի ծառայությունների տրամադրման համար, մասնավորապես, ավտոպարկերն օգտագործում են 10 տարուց ավել շահագործվող մեքենաներ: «Ողջ աշխարհում ընդունված է, որ հասարակական ծառայությունների տրամադրումը պետք է լինի որակյալ եւ ավտանգ քաղաքացիների կյանքի համար», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, տարբեր երկրներում ուղեւորների փոխադրման համար նախատեսված մեքենաների շահագործման ընդունելի ժամկետները կազմում են 3-5 տարի, անցումային շրջանում գտնվող երկրներում շահագործումն ունեցել է անսահմանափակ ժամկետ, այնուհետ այն սահմանափակել են մինչեւ 10 տարի, ապա ` մինչեւ 5 տարի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես հաղորդել է տրանսպորտի նախարարը, 10 տարուց ավել շահագործվող մեքենաները, նոր պահանջների համաձայն, պետք է դուրս բերվեն օգտագործումից: «Այդ հարցի լուծումը քննարկման փուլում է, եւ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել տրամադրվող ծառայությունների անվտանգությունը», - ասել է նա: Տրանսպորտի եւ կապի նախարարության նախնական հաշվարկներով, Հայաստանում վերոհիշյալ կարգի մեքենաների թիվը կազմում է շուրջ 1000: Ինչպես հաղորդել է Գուրգեն Սարգսյանը, այդ հարցի լուծման համար ավտոպարկերին եւ մասնավոր տաքսիներին առավել երկար ժամկետ կհատկացվի: Նախարարն ավելացրել է, որ ծրագրվում է առաջիկայում հին ավտոմեքենաները փոխարինել առավել նորերով: Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում 2008 թ. դրությամբ գործել է լիցենզիա ունեցող 476 տաքսի-ծառայություն` 5599 մեքենա ավտոպարկով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |