Իրանի փոխնախագահն այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակի ընտանիքին![]() 30 դեկտեմբերի 2021 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Հոսեյնին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակ Վարդան Աղախանյանի ընտանիքին և անձամբ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Հանդիպման ժամանակ փոխնախագահն ասել է, որ Իրանի հայ համայնքը մեծ ավանդ է ունեցել Իրանի պաշտպանական պատերազմում՝ կորցնելով իր ներկայացուցիչներից շատերին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։ «Մեր հայ հայրենակիցներից շատերը կյանքի գնով ելան մեր Հայրենիքի պաշտպանությանը։ Հայ նահատակներn առաջնագծում պայքարեցին թշնամու դեմ՝ պաշտպանելու համար մեր հողը»,-ասել է Հոսեյնին։ Իրանա-իրաքյան պատերազմը տեղի է ունեցել 1980-1988 թթ․։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |