Մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտվել![]() 30 դեկտեմբերի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտել: Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 3 տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Բաժնում պարզվել է, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ Խաչփար գյուղի 59-ամյա բնակչի մոտ ծալովի դանակ կար: «Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 33-ամյա տղամարդը էլի է հայելիներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |