Հետազոտություն․ Հիմնական հակամարմիններն անօգուտ են «օմիկրոն» շտամի դեպքում

Հետազոտություն․ Հիմնական հակամարմիններն անօգուտ են «օմիկրոն» շտամի դեպքում

PanARMENIAN.Net - Գերմանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «օմիկրն» շտամը կայուն է հիմնական հակամարմինների նկատմամբ։ Այդ մասին ասվում է Cell հանդեսում հրապարակված հոդվածում։

Գիտնականները ցույց են տվել, որ ապաքինված մարդկանց հակամարմինները գործնականում չեն օգնում «օմիկրոն» շտամի դեպքում։ BioNTech-Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստումից հետո ևս հակամարմինները ցածր արդյունավետություն են ցուցաբերել, սակայն երրորդ դեղաչափից հետո արդյունավետությունը որոշակիորեն բարձրացել է, գրում է Lenta.ru-ն։

Ենթադրվում է, որ «օմիկրոնն» ավելի արագ է տարածվում, քան ցանկացած նախորդ շտամը, և շուտով կարող է գերիշխող դառնալ աշխարհում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---