ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանի հնարավոր արտահանձնման մասին․ Քայլեր են ձեռնարկվում 3 հունվարի 2022 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում Հայաստանի դեսպանությունը, անդրադառնալով պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանի հնարավոր արտահանձնմանը Թուրքիային, տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։ Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Սևան Նշանյանը ՀՀ քաղաքացի է։ Նա ՀՀ քաղաքացիություւն է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը 2019-ի մայիսին։ 2011-ի մարտի 9-ին Սևան Նշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:2010-ին Նշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նշանյանը գտնվում է թուրքական բանտում: իշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |