Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են գտել 4 հունվարի 2022 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավում գիտնականները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որի մասին տվյալները դեռևս այնքան էլ շատ չեն։ Նշվում է, որ նախկինում անհայտ կորոնավիրուսի այդ տարբերակը հայտնաբերվել է Կամերունից վերադարձած անձի մոտ։ Ենթադրվում է, որ նա առնվազն 12 մարդ է վարակել Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների անսովոր կոմբինացիա են հայտնաբերել»։ Կորոնավիրուսի նոր տարբերակը B.1.640.2 ժամանակավոր նշագրումն է ստացել։ Այն հայտնաբերել են Մարսելում գտնվող Վարակիչ հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի գիտնականները։ Ըստ նախնական հետազոտությունների, նոր տարբերակում 46 մուտացիա կա, գրում է Deutsche Welle-ն։ Չի բացառվում, որ նոր շտամը կարող է նախորդներից վարակիչ լինել։ Այս պահի դրությամբ Ֆրանսիայի տարածքում այժմ գերիշխում է «օմիկրոն» տարբերակը, որին բաժին է ընկնում վարակների ավելի քան 60 տոկոսը։ Հունվարի 3-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր կանոնը, որի համաձայն դիմակ պետք է կրեն նաև 6-ից բարձր տարիքի երեխաները։ Բացի այդ, մեծ քաղաքներում կրկին հարկ կլինի դիմակ կրել նաև փողոցում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |