Թուրքիայում վթարի է ենթարկվել Մեծ միասնության կուսակցության նախագահին փոխադրող ուղղաթիռը28 մարտի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կաղրամանմարաշ գավառում ուղղաթիռի վթարի ենթարկվելու արդյունքում զոհվել է Թուրքիայի մեծ միասնություն (ՄՄԿ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուհսին Յազիչիօղլուն: Յազիչիօղլուն մեկնում էր իր կուսակցության նախընտրական ժողովին մասնակցելու, նրա հետ միասին զոհվել է եւս 6 մարդ, հաղորդում է Reuters-ը:ՄՄԿ-ն հիմնադրվել է 1993 թվականին եւ հետեւում է պանթյուրքական ու աջ-ծայրահեղական հայացքներին: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օհյուն Սամաստը եղել է Universal Order ծայրահեղական խմբավորման անդամ, որն ավելի հայտնի է որպես «Գորշ գայլեր» անվանմամբ եւ պատկանում է Մեծ միասնության կուսակցությանը: Կուսկցությունն ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր վերջինիս երկու անդամի կապը Հրանտ Դինքին սպանողների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |