Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը 4 հունվարի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ Կողմերը քննարկել են նաև համակարգման կարևորությունն Ուկրաինայում «ռուսական էսկալացիայի սպառնալիքի հանդեպ, երկկողմ գործակցության խորացման հնարավորությունը որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար»։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, հավանաբար՝ հունվարին։ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |