ՀՀ-ում կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել և 4 մահ![]() 5 հունվարի 2022 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,255-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 129-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7989 դեպք կա, այլ պատճառով՝ 1511։ Ապաքինվել է ևս 103 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332,304 է։ Փաստացի բուժվողների թիվը 3451 է։ Ընդհանուր առմամբ 2,586,737 թեստ է արվել, մեկ օրում` 5164։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |