Վուսթերում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բարեգործական համերգ

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Վուսթերի (ԱՄՆ) Սուրբ Խաչի քոլեջում նորաստեղծ Հայկական ուսանողական ասոցիացիան (ASA) Seelos թատրոնում «Քեզ համար, Հայաստան» խորագրով բարեգործական համերգ է կազմակերպում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգին կմասնակցի ԱՄՆ-ի լավագույն վինահար Ջոն Բերբերյանը: Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Հայ օգնության հիմնադրամին` 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած Գյումրիի վերականգնման համար:



Համերգում ելույթ կունենան նաեւ Մել Բարսամյանը, Հարիի Բեդրոսյանը, Բրյուս Հիրարջյանը: «Ամեն տարի, երբ ես գալիս եմ քոլեջ, ես ձգտում եմ այս փոքր քաղաքի բնակչությանը հասկացնել, թե որքան անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մենք ցանկանում ենք միավորել տեղի հայերին ու մեր քոլեջը համերաշխության աննախադեպ ակցիայի շրջանակներում, քանի որ Հայոց ցեղասպանության փաստը հաճախ է անտեսվում եւ այս քաղաքը եւս «մոռացել է ցեղասպանությունը»,-ասել է ASA-ի հիմնադիր եւ համերգի կազմակերպիչ Անի Նալբանդյանը, հաղորդում է College of Holly Cross-ի պաշտոնական կայքէջը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---