Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են առաջիկայում «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պատրաստել 7 հունվարի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նույն կազմով: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Նախարարները, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, դրական գնահատական են տվել «3+3» ձևաչափով անցկացված առաջին նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2021թ․ դեկտեմբերի 10-ին: «3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին և չի մասնակցել առաջին նիստին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |