Փարաքարում իրավիճակը լարված է․ Համայնքապետարանի մոտ ոստիկաններ են կուտակված

Փարաքարում իրավիճակը լարված է․ Համայնքապետարանի մոտ  ոստիկաններ են կուտակված

PanARMENIAN.Net - Իրավիճակը Փարաքարում շարունակում է լարված մնալ: «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցներն ակցիա են իրականացնում համայնքապետարանի մոտ, վերջիններս ցանկանում էին մտնել համայնքապետարանի շենք, որտեղ հունվարի 7-ին ավագանու նիստ է հրավիրված:

Հավաքվածները վանկարկում էին «Արդարություն», տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Համայնքապետարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տվել մտնել համայնքապետարանի շենք:

Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

Դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---