ՀԱՊԿ զինվորները Ղազախստանում մարտական գործողություններին չեն մասնակցի![]() 7 հունվարի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում տեղակայվող ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցելու։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը։ «Շատ հարցեր ենք ստանում ՀԱՊԿ վերաբերյալ։ Ուզում եմ նշել, որ Ղազախստան է մտցվել ՀԱՊԿ երկրների խաղաղապահ զորակազմը։ Առաքելությունը խաղաղապահ է։ ՀԱՊԿ զինվորները չեն մասնակցում մարտական գործողություններին, չեն զբաղվում գրոհայինների չեզոքացմամբ»,- ասել է Աբաևը պետական «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում, գրում է BBC-ն։ Նա հավելել է, որ պետք չէ շփոթել խաղաղապահ առաքելությունն արագ արձագանքման հավաքական ուժերի հետ։ «Քաղաքը մաքրելու գործողության մարտական մասն իրականացրել են «Արիստան», «Արլան», «Բերկուտ», «Պաշտպանության նախարարություն» ստորաբաժանումների ուժերը,-ասել է նա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |