ԱԽ քարտուղար․ Ցույց ենք տվել՝ ինչպես աշխատել, հուսանք՝ եթե ՀՀ-ն նման իրավիճակում հայտնվի, ևս օգնություն կստանա![]() 7 հունվարի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Լուրերի» եթերում խոսելով այն մասին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, ասել է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել են, ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատեն։ Մեկնաբանը նշել է, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ: Խոսքն ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ սուվերեն տարածքը խախտելու մասին է, տեղեկացնում է 1lurer.am-ը։ «ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը: Այն հարցին, թե ինչու հեղափոխությամբ անցած Հայաստանը նման քայլի գնաց, չէ՞ որ այդ մարդիկ էլ հեղափոխություն են ուզում անել, ինչպես հայտարարվում է որոշ դեպքերում, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Նախ, երբ որոշումը կայացվեց, այդ պահին ահաբեկչական գործողություններ էլ էին տեղի ունենում: Ինչպես Ղազախստանի, այնպես էլ ՀԱՊԿ բոլոր երկրների նախագահները տեղեկություն են տրամադրել մեզ, որտեղ հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ, և Հայաստանը, ելնելով այդ ինֆորմացիայից, կայացրել է որոշում»: Գրիգորյանը ևս մի քանի հանգամանք է նշել։ «Հեղափոխության ամբողջ գործընթացում մենք հայտարարել էինք, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու: Սրա համար ստացել էինք մանդատ և՛ 2018 թվականին, և՛ 2021 թվականի նախընտրական շրջանում: Եվ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ հեղափոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է: Ժողովրդավարությունը մնացել է ներքին օրակարգ, կարողացել ենք ժողովրդավարության մեխանիզմներն օգտագործելով՝ 2021-ին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել, կայունացնել երկիրը և առաջ շարժվել»,-ասել է նա: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |